AM
11 Փետրվար 2020 - 09:52 AMT

Գոհար Գասպարյանի անվամբ փողոց՝ Երևանում

Երևանում օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի անունով փողոց է անվանակոչվել, հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Ավագանու որոշմամբ Երևանի Վերին Անտառային թաղամասի փողոցներից մեկը անվանակոչվեց մեծ երգչուհի Գոհար Գասպարյանի անունով»,- գրել է նա:

Գոհար Գասպարյանը (1942-2007 թթ.) օպերային երգչուհի է, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ: Գասպարյանը դերերգերով հանդես է եկել Արմեն Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ» օպերաներում, Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» և մի շարք այլ հայտնի օպերային ստեղծագործություններում: ։