Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Մարտիրոսյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,-ասվում է որոշման մեջ:
Ավելի վաղ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը հայտարարել էր, որ թողնում է փոխնախարարի պաշտոնը, քանի որ ընդունվել է Հարվարդի համալսարան և պետք է շարունակի կրթությունը: Անափիոսյանը կրթության և գիտության նախարարի տեղակալ էր նշանակվել 2018-ի մայիսին:






