Փետրվարի 13-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Փակ են Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը:
Սոթք-Քարվաճառը դժվարանացանելի է բեռնատարների համար:
Դժվարանցանելի են Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ճանապարհը և Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանի ճանապարհները:
Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան և Ծաղկահովիտ գյուղի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Սյունիքի մարզում բուք է, իսկ Շիրակի Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավելի բեռնատար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։






