AM
14 Փետրվար 2020 - 10:33 AMT

ՀՀ նախագահը կբանախոսի Մյունխենի անվտանգության համաժողովում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում նա կբանախոսի քվանտային քաղաքականությանն առնչվող քննարկմանը:

Ներկայացնելով իր քվանտային տեսությունը՝ նախագահ Սարգսյանը կխոսի աշխարհում սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի, քաղաքականության քվանտային վարքագծի մասին:

Վերջին հինգ տասնամյակում Մյունխենի անվտանգության համաժողովը դարձել է միջազգային անվտանգության քաղաքականության քննարկման աշխարհի առաջատար հարթակ: Ամեն տարի փետրվարին այն մեկ հարկի տակ է համախմբում տարբեր պետությունների ու կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, հեղինակավոր վերլուծաբանների ու փորձագետների ամբողջ աշխարհից՝ ակտիվ քննարկումներ ունենալու անվտանգության խնդիրների, արդի և ապագա մարտահրավերների մասին:

Գերմանիայում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նույնպես կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին: