AM
15 Փետրվար 2020 - 12:44 AMT

Կորեայի ձորում 20 բեռնատար փորձել է շինաղբ թափել. Վարչական տույժ կսահմանվի

«ՄԼ Մայնինգ» ընկերության մոտ 20 բեռնատար փորձել են շինաղբ թափել չսահմանված վայրում՝ Կորեայի ձոր կոչվող հատվածում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Ընկերությունը կենթարկվի համապատասխան վարչական տույժի, նաև քայլեր են ձեռնարկվում շինարարական աշխատանքների լիցենզիայից զրկելու ուղղությամբ:

Քաղաքապետարանը կոչ է արել տնտեսվարողներին և քաղաքացիներին աղբը թափել միայն սահմանված վայրերում։