Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ որպես «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Ավելի վաղ «Ոչ»-ի շտաբի ձևավորման մասին հայտնել էր «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն Մելիքյանը։ Նա նշել էր, որ մի խումբ իրավաբաններ և իրավապաշտպաններ փետրվարի 18-ին կդիմեն ԿԸՀ։
Մելիքյանը, իր հերթին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ոչ»-ի քարոզչական խմբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը, ովքեր են` Ռուբեն Մելիքյանը, Գոհար Մելոյանը, Արսեն Բաբայանը, Էլինար Վարդանյանը, Տիգրան Աթանեսյանը, Աստղիկ Մաթևոսյանը, Արտակ Ասատրյանը, Սիրանուշ Սահակյանը, Անահիտ Սարգսյանը և Արսեն Մկրտչյանը։
ԿԸՀ-ն փետրվարի 17-ին հրապարակել էր հանրաքվեի «Այո» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը, որտեղ 44 պատգամվոր կա: Նույն օրը մեկնարկել է նաև հանրաքվեի քարոզարշավը, որը կավարտվի ապրիլի 3-ին:






