AM
24 Փետրվար 2020 - 10:48 AMT

ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատուն կբացվի

Փետրվարի 24-ին Հայաստանում Սլովակիայի դեսպանատուն կբացվի, հայտարարել է արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանը Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

Զոհրաբ Մնացականյանը հայտնել է, որ հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի, Լեռնային Ղարաբաղի կարգավորման խաղաղ գործընթացին:

Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993-ի հունվարի 14-ին: 2019-ին Սլովակիան որոշել է ռեզիդենտ դեսպանություն հիմնել Երևանում: 2019-ի դեկտեմբերին Սլովակիայում բացվել է ՀՀ պատվո հյուպատոսությունը: