AM
27 Փետրվար 2020 - 09:59 AMT

Քաղշին կոմիտեի նախագահ Վերմիշյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ կառավարության նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Վերմիշյանն այժմ կալանավորված է:

Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ նա շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ինչպես անձամբ, այնպես էլ մտերմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1-2.5 մլն դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց նրանց օգտին գործողություններ է արել կամ նպաստել ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Վահագն Վերմիշյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի մարտի 21-ին: