AM
27 Փետրվար 2020 - 17:18 AMT

ՀՀ-ում կորոնավիրուսի համար բոլոր 95 ստուգվածի պատասխանը բացասական էր

Նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում Հայաստանում 95 հետազոտություն է անցկացվել, բոլոր արդյունքները բացասական են եղել։

Առողջապահության նախարարության տարածած հայտարարության համաձայն, հանրապետության բուժհաստատություններում կորոնավիրուսին դիմակայելու համար իրականացվում է նաև բուժանձնակազմի պատրաստումներ:

Փետրվարի 27-ի դրությամբ՝ Հայաստանի հարևան երկրներից կորոնավիրուսի հաստատված դեպքեր կան Իրանում (245 դեպք, որից 26-ը՝ մահվան ելքով) և մեկ դեպք Վրաստանում (հիվանդը ժամանել է Իրանից ու գտնվում է կարանտինում)։ Հայաստանը սահմանափակել է հաղորդակցությունն Իրանի հետ ու կոչ արել քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ Չինաստան, Իրան, Իտալիա, Ճապոնիա ու Հրվ․ Կորեա այցելություններից։