Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը չեղարկվել է՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ։ Որոշումը կայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը։
«Ստեղծված իրավիճակում առաջնային է Առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը։
Կոչ ենք անում պահպանել հանգստություն և վստահել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությանը», – ասվում է կուսակցության հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպքն է գրանցվել։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանւ` պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին` Թեհրանից։
Նա ինքն էր դիմել բժշկի, վիճակը, ըստ վարչապետի, լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, ա ջրիվելի ուշ ջերմությունն իջել է։ Նախնական թեստը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երևանի ժամանակով գիշերը ժամը 03:00-ին։






