ՀՀ-ն Իրանի հետ վիզային ռեժիմը ժամանակավորապես վերականգնելու գործընթաց կսկսվի և 5 օրում այն կվերականգնվի, Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստից հետո հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հաշվի առնելով տարածաշրջանում համաճարակային վիճակը՝ ՀՀ-ն որոշել է խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդկացության ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը:
Նա հայտարարել է նաև, որ բեռնափոխադրումների մասով ևս կխստացվեն միջոցառումները, որոշ բեռների համար բացառություններ կարվեն:
Փաշինյանը կոչ է արել խուսափել Իրանից և դեպի այդ երկիր բեռնափոխադրումներ կատարելուց:
ՀՀ-ն Իրանում կորոնավիրուսի տարածումից հետո սահմանափակել էր Իրանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը: Սահմանը բաց էր բեռնափոխադրումների համար, սակայն որոշակի խստացումներ կմտցվեն նաև այդ դաշտում: Մարտի 1-ին հայտարարվեց, որ ՀՀ-ում կորոնավիորւսի վարակման մեկ դեպք կա, ՀՀ վարակակիր քաղաքացին եկել էր Իրանից: