AM
2 Մարտ 2020 - 12:08 AMT

ՀՀ նախագահը դիվանագիտական աստիճաններ է շնորհել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Դիվանագետի օրվա կապակցությամբ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճաններ է շնորհել:

Վահագն Աթաբեկյանին շնորհվել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճանը:

Անահիտ Հարությունյանին՝ Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանը:

Յուրի Բաբախանյանին ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության խորհրդականի, Վահե Գևորգյանին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդականի աստիճան է շնորհվել:

Նախագահը շնորհել է դիվանագիտական աստիճանները՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի: