AM
4 Մարտ 2020 - 06:37 AMT

Տղամարդն օդամղիչով կրակել է շների ուղղությամբ․ Ասում է՝ սեփական շանն էր պաշտպանում

Երևանի Աղայան փողոցի շենքերից մեկի բակում 32-ամյա տղամարդն օդամղիչ զենքով կրակել է թափառական շների ուղղությամբ: Ոստիկանության հաղորդմամբ՝ դեպքից հետո նա բերման է ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով։

Ըստ կառույցի՝ տղամարդն իր շան վրա հարձակված թափառական շներին վախեցնելու համար, «բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ», երկու անգամ կրակել է օդամղիչ ատրճանակից, որոնցից մեկը՝ շների ուղղությամբ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում: