Կրծքագեղձի քաղցկեղի բուժման թիրախային դեղամիջոց համարվող Տրաստուզումաբը (ապրանքային անվանումը` Հերցեպտին) մանրածախ շուկայական մարտի 1-ից էժանացել 30%-ով, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշել է, որ դա հնարավոր է դարձել նախարարության և շվեյցարական Ռոշ դեղագործական ընկերության գործակցության հուշագրի կնքմամբ:
«Սա արդեն երկրորդ իջեցումն է. առաջին 10%-ը եղել էր մոտ մեկ տարի առաջ: Վերջին մեկ տարվա ընթացքում ունենք էական 40% իջեցում: Նաև շուտով սկսվելու է ազգային ծրագրի իրականացումը ամբողջությամբ պետական միջոցների հաշվին: Սպասում ենք դեղորայքի առաջին խմբաքանակի մատակարարմանը` մոտակա մեկ ամսվա ընթացքում»,- նշել է նախարարը:






