Հանրապետության տարածքում մարտի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանն ամսի 8-10-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Մարտի 9-ին և 10-ին Տավուշում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորի մարզում ցերեկային ժամերին սպասվում է +20…+21 աստիճան տաքություն, իսկ Սյունիքի հովտային շրջաններում և Արցախում մինչև +22-25 աստիճան:
Երևանում մարտի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամսի 9-ին և 10-ին ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +20…+21 աստիճան:






