Մարտի 9-ից դասերն ուսումնական հաստատություններում կվերսկսվեն: Այդ մասին Կառավարության նիստում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ առողջապահության նախարարությունից հատուկ ցուցումներ դեռ չեն ստացել, հետևաբար դասերը կվերսկսվեն:
Նա նաև տեղեկացրել է, որ ամենօրյա կապի մեջ է առողջապահության նախարարի հետ:
Առաջիկա օրերին հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում նոր միջնորդություն չներկայացնելու դեպքում, նախադպրոցական ուսումնական հաստատությունները, դպրոցները, քոլեջները, արվեստի դպրոցները, ուսումնարանները, բուհերը կանցնեն բնականոն աշխատանքային ռեժիմի:
Մարտի 2-8-ը նշված հաստատությունները չեն գործում:
2019-2020 ուս.տարվա ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները 2-12-րդ դասարանցիների համար մարտի 23-29-ը ներառյալ տեղափոխվել էին մարտի 2-8-ը, իսկ առաջին դասարանցիների համար՝ մարտի 16-29-ը ներառյալ տեղափոխվել էր մարտի 2- 8-ը ներառյալ և մարտի 23-29-ը:






