Մարտի 1-ի գործով մեղադրյալ նախկին փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել, PanARMENIAN.Net-ին ասացին ՀՀ գլխավոր դատախազությունում:
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ Աֆյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով:
Աֆյանը ՀՀ փոխոստիկանապետ է եղել 2008-2013-ին: Նա մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-309 հոդվածի հատկանիշներով՝ բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու, դրդելու կամ այն կազմակերպելու համար: Աֆյանի՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակ ունենալը պաշտոնապես հաստատված չէր մինչ այս:






