AM
7 Մարտ 2020 - 07:54 AMT

ՌԴ բուհերում ուսանելու թեկնածուների ընտրությունը սկսվում է

Երևանում մեկնարկում է ՌԴ բուհերում ուսանելու թեկնածուների ընտրությունը։ Հավակնել կարող են ինչպես ՀՀ, այնպես էլ հայաստանաբնակ ՌԴ քաղաքացիներ։

Ցանկացողները պետք է մինչև մարտի 20-ը հայտ գրանցեն Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի կայքում, իսկ հետո անձամբ ներկայացնեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Արդեն մարտի 23-ին կմեկնարկեն ստուգումները, տեղեկացնում է «Միր 24»-ը։

Այն ուսանողները, որոք կընտրվեն, կմեկնեն ՌԴ սովորելու` դաշնային բյուջեի հաշվին։

«Արդեն գրանցվել է 500 դիմորդ։ Կարծում եմ` դա դեռ վերջը չէ, էլի գրանցվողներ կլինեն։ Առաջին տեղերում են բժշկությունը, մենեջմենթը, իրավագիտությունը, մաթեմատիկան»,- ասել է կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին։

ՌԴ-ն ամեն տարի հատուկ ծրագրով ավելի քան 200 տեղ է հատկացնում Երևանից ուսանողների անվճար ուսուցման համար։ Հայերի շրջանում առավել պահանջված են ՌԴ հետևյալ բուհերը՝ Էկոնոմիկայի բարձրագուն դպրոցը, Սանկտ Պետերբուրգի համալսարանը և Մոսկվայի Ֆիզտեխը։