AM
7 Մարտ 2020 - 07:58 AMT

Սևանի ափամերձ տարածքի մաքրման համար 570 մլն դրամ է հատկացվել

Սևանա լճի ափամերձ տարածքները մաքրելու համար հատկացվել է 570 մլն դրամ, 2019-2021թթ. ծրագրով նախատեսվում է մաքրել 750 հեկտար մակերես, հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինանը:

Ֆեյսբուքյան իր էջում նա տեսանյութ է հրապարակել։

«Սևանա լիճը մեր ազգային հպարտությունն ու հարստությունն է: Եվ Սևանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և պահպանումը մեր հիմնական խնդիրներից է»,- գրել է նա:

Աշխատանքներն իրականացվում են Սևանա լճի մակարդակի բարձրացման համար, նպատակը ջրի որակը, մաքրությունն ապահովելն է: Ափամերձ հատվածները նախապատրաստվում են, որ լիճն առանց խոչընդոտների կարողնա բարձրանալ մինչև մոտ 1901 մետր: