Երևանի Գայի պողոտայում մարտի 10-ից երթևեկությունը կփոփոխվի:
Նպատակն է Գայի պողոտա – Մոլդովական – Լվովյան փողոց խաչմերուկից մինչև Գայի պողոտա – Նանսենի փողոց խաչմերուկ հատվածում, ինչպես նաև Գայի պողոտա – Թոթովենցի փողոց խաչմերուկում մեծացնելու երթևեկության թողունակությունը և հապաղումներից ու խցանումներից խուսափել:
Արդյունքում, Գայի պողոտայի նշված հատվածում՝ երթևեկության երկու ուղղությամբ կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:
Միաժամանակ՝ Թոթովենցի երթևեկելի 1-ին գոտով դեպի Գայի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցները նշված խաչմերուկում կարող են երթևելել ուղիղ կամ դեպի աջ, նախկինում միայն աջի փոխարեն, իսկ 2-րդ գոտով երթևեկողները կարող են երթևեկել միայն ձախ՝ նախկինում ուղիղ կամ դեպի ձախի փոխարեն:






