Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու հայտ է ներկայացրել 5 թեկնածու:
ԵՊՀ-ից հայտնում են, որ այդ թեկնածուներն են.
- ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը (ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կողմից),
- իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը (ինքնաառաջադրմամբ),
- պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյան (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի կողմից),
- ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ Պավել Գևորգյան (ինքնաառաջադրմամբ),
- քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Աշոտ Սաղյանը (ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կողմից):
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրությունը կկայանա մարտի 23-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում:
Հունվարի 31-ին ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ էր հայտարարվել: Այժմ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գեղամ Գևորգյանն է:






