AM
13 Մարտ 2020 - 13:29 AMT

Վանաձորի ինֆեկցիոնում 5 հոգի կորոնավիրուսի թեստ է հանձնում

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք որոշ գանգատներ են ունեցել, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կորոնավիրուսի թեստավորում կատարվի:

ՀՀ-ում մարտի 13-ի դրությամբ կորոնավիրուսի 8 հաստատված դեպք կա։

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից