AM
14 March 2020 - 13:48 AMT

Վարչապետ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածները 18-ն են

Հայաստանում կորոնավիրոսով վարակվածների թիվն ավելացել է ևս երեքով` հասնելով, ընդհանուր առմամբ, 18-ի, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահին կորոնավիրուսի 18 դրական ախտորոշում կա: Լավ լուր էլ ունենք, նոր ախտորոշումներն արդեն իսկ մեկուսացված շրջանակից են: Հաջորդ լավ լուրն այն է, որ կորոնավիրուսով հիվանդ առաջին պացիենտի թեստը բացասական է: Կրկնակի թեստից հետո նա առողջացած կհամարվի»,- ասել է Փաշինյանը:

Վարակվածներից 11-ն Էջմիածնում նշանադրության մասնակից է։ Ծաղկաձորում մեկուսացված 1-ին 31-հոգանոց խմբից 28-ը դուրս են գրվել, վարակ չի ախտորոշվել։

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից