Նոր տիպի` COVID-19 կորոնավիրուսի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները` կախված ժամանման երկրից, պետք է 14 օրով ինքնամեկուսացվեն, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
ԱՆ-ն նաև ներկայացնում է կետեր, որոնց պետք է հետևել.
• Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից
• Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը
• Կրե՛ք բժշկական դիմակ՝ եթե ցուցված է
• Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս
• Հաճախակի լվացե՛ք ձեռքերը
• Առանձնացրե՛ք տնային պարագաները
• Հյուրեր մի՛ ընդունեք
• Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան
• Հերմետիկ փակեք աղբամանը
• Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը
«Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա զանգահարեք 060838300 հեռախոսահամարին»,- ասվում է գրառման մեջ։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20-ի, ևս մոտ 200 մարդ մեկուսացվել է։






