Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել բոլոր քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից։
«Անկեղծ ասած` տեղյակ չեմ, թե մեր երկրում գործող կրոնական կազմակերպություններն ինչ որոշումներ ունեն իրենց ծիսակատարությունները շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ, սակայն ուզում եմ հիշեցնել, որ առնվազն Հարավային Կորեայում և մեր հարևան Իրանում նոր կորոնավիրուսային վարակը իր պայթյունաձև տարածումն է ստացել հենց կրոնական արարողությունների պատճառով։
Հետևաբար կոչ եմ անում մեր քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչև համաճարակի վտանգի իսպառ վերացումը»,- նշել է նա։
Նախարարը հավելել է, որ մարդկանց առողջությունը վեր է ամեն ինչից։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20-ի, վիրուսի կասկածով մոտ 200 մարդ է մեկուսացված։
Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից






