Կրթական և ոլորտային գործունեության շարունակականությունն ապահովելու համար կազմակերպվելու են առցանց հարթակներ, հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` ոլորտային խորհրդակցությունից հետո։
Բացի այդ, մարզպետարանների համար պատրաստվելու են դպրոցների ախտահանման ուղեցույցեր, ներկայացվելու է ախտահանող ընկերությունների և ախտահանող նյութեր արտադրող ընկերությունների ցանկ` ուս.հաստատություններում ախտահանման և հիգիենայի ապահովման գործողությունները պատշաճ կազմակերպելու համար:
Կազմվել են նախարարության աշխատակիցների խոցելի խմբերի ցանկեր` աշխատանքը հեռավար կազմակերպելու համար:
Մարտի 16-ից խիստ միջոցառումներ կիրականացվեն նախարարությունում հակահամաճարակային գործողությունների շրջանակում` աշխատակիցների ջերմաչափումներ, ձեռքերի ախտահանում և այլն:
Թանգարանների և թատրոնների հետ կմշակվի ու կկազմվի առցանց ծրագրերի ցանկ` սահմանափակումների այս փուլում աշակերտների կրթամշակութային ներգրավվածությունն ապահովելու համար:
Մարտի 15-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի 20 վարակակիր կա, ևս 200 հոգի մեկուսացվել է։ Ընթանում է Էջմիածնում դպրոցներից մեկի աշակերտների ու ծնողների մեկուսացումը։
Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից






