AM
31 July 2002 - 17:01 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ «ՕԳՏԱԿԱՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ»

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով անձնական ներկայացուցիչների բանակցությունների երկրորդ փուլը եղել է «օգտակար եւ կառուցողական»: Այդ մասին Բաքվի «Զերկալո» թերթին է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը` ամփոփելով Պրահայում ավարտված բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Նրա խոսքերով, բանակցությունների օրակարգը ներառնում է այն հարցերը, որոնք նախագահները հանձնարարել են քննարկել իրենց ներկայացուցիչներին: Նիկոլայ Գրիբկովը կրկին ընդգծել է, որ կողմերը պայմանավորվածություն ունեն բանակցությունների բովանդակության գաղտնիության վերաբերյալ: Բանակցություններին ներկա է եղել նաեւ ՌԴ ԱԳ առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տռուբնիկովը: