Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեսաուղերձով դիմել է երևանցիներին՝ հորդորելով առնվազն 30 օրով հետաձգել բոլոր հանդիսությունները, իսկ եթե դա հնարավոր չէ՝ անցկացնել նեղ ընտանեկան շրջապատոմ։ Տեսաուղերձը հրապարակվել է քաղաքապետի ֆեյսբուքյան էջում։
Նա նշել է, որ քաղաքապետարանը և համայնքային բոլոր կառույցները շորունակում են գործել։ Բացառություն է արվել 60 անց տարիքային խմբի աշխատակիցների համար, որոնք կաշխատեն տնային պայմաններում։
Սակայն, ըստ քաղաքապետի՝ քաղաքացիների ընդունելությունները չեղարկվել են։
Մարությանը նշել է, որ պետք է բարձր սոցիալական պատասխանատվություն դրսևորել և պահպանել հիգիենայի կանոններն ու արտակարգ դրության պահանջները։
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 17-ի կեսգիշերի դրությամբ, երկրում վարակի 52 դեպք կա, որոնցից մեկն առողջացել է։ 400-ից ավելի քաղաքացի մեկուսացվել է վիրուսի կասկածանքով։
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Կադացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից






