Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում են, ասվում է ԿԸՀ տարածած հայտարարության մեջ։
Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի ավելացմամբ պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության մարտի 16-ի որոշումը։
Բացի այդ, ԿԸՀ-ն այս որոշումը կայացրել է՝ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 208-րդ հոդվածով (Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում) և «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով (Հանրաքվե չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից)։
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 17-ի կեսգիշերի դրությամբ, երկրում վարակի 52 դեպք կա, որոնցից մեկն առողջացել է։ 400-ից ավելի քաղաքացի մեկուսացվել է վիրուսի կասկածանքով։
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Կադացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից






