AM
17 Մարտ 2020 - 11:28 AMT

Մարզպետ․ Գավառի բնակչի թեստը բացասական է՝ Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված չկա

Գավառի բնակիչը կորոնավիրուսի հետազոտման թեստ է անցել՝ արձանագրվել է բացասական արդյունք։ Այդ մասին ֆեյսբության իր էջում տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Այս պահին մարզում կորոնավիրուսով վարակված կամ մեկուսացված դեպքեր չունենք։ Հետևեք միայն պաշտոնական լրահոսին, պահպանեք արտակարգ դրության կանոնները և եղեք առողջ»,- ասվում է գրառման մեջ։

Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 64 դեպք, որոնցից 1-ն առողջացել է։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Կադացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից