AM
27 Մարտ 2020 - 19:49 AMT

ԱԻՆ աշխատակից կա վարակվածների թվում, նրա հետ շփվածները մեկուսացված են

Արտակարգ իրավիճակների նախարարության մեկ աշխատակից կա կորոնավիրուսով վարակվածների թվում, հայտնել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյան:

Նրա խոսքով՝ աշխատակիցը վարակվել է կնոջից, վարակի օջախը չի եղել իրենց ծառայությունում:

Գաբրիելյանն ասել է, որ աշխատակիցը բուժման փուլում է, նրա հետ շփվածները մեկուսացված են:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 27-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 329-ի։ Ապաքինվել է 28 անձ, մեկը մահացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից