AM
31 Մարտ 2020 - 10:54 AMT

Պարետատունը չեղարկել է Չարենցավան ելումուտը սահմանափակող որոշումը

Պարետատունը չեղարկել է մարտի 31-ին ավելի վաղ հրապարակված Չարենցավան ելումուտը սահմանափակող որոշումը, ինչի մասին որոշումը տեղադրվել է Կառավարության կայքում։

Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ որոշումը եղել է տեխնիկական վրիպակի արդյունք։

«ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների համար նախատեսված գործողությունների պլան, և մասնավորապես Չարենցավանի մասով՝ ունենք մշակված և նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիր, որը կգործարկվի՝ ըստ անհրաժեշտության: Քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր», – գրել է նա։

Իրավիճակի զարգացման հետ կապված՝ հնարավոր նոր սահմանափակումների կիրարկման պարագայում, կտրվի լրացուցիչ պաշտոնական տեղեկատվություն: