Ծաղկազարդին դուրս կբերվի աստվածամուխ Սուրբ Գեղարդը։ Ապրիլի 5-ին Հայաստանյաց առաքելական եկեղեցին նշելու է Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը:
Տոնի առիթով դուրս կբերվի Մայր աթոռ սբ Էջմիածնում պահվող աստվածամուխ Սբ Գեղարդը: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ կկատարվի Անդաստանի արարողություն, որի ընթացքում Սբ Գեղարդով կօրհնվեն աշխարհի չորս կողմը:
Ծաղկազարդի պատարագը և Անդաստանի արարողությունը կհեռարձակվեն ժամը 09։30-ից Հանրայինով և «Շողակաթով»։
Մարտի 29-ին Սբ Գրիգոր Լուսավորչի վիրապ մուտքի տոնին դուրս էր բերվել Լուսավորչի սրբազան աջը, որով կատարվել է Մաղթանք հայրենիքի և ժողովրդի համար: Արարողությանը, որը դռնփակ է անցկացվել, ժողովուրդը հնարավորություն է ունեցել հետևել առցանց:






