AM
4 Ապրիլ 2020 - 07:27 AMT

Գեղարքունիքիում, Կոտայքում, Աշոցքում, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում

Ապրիլի 4-ին՝ ժամը 10:00-ից, ՀՀ տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Գեղարքունիքի մարզում, Կոտայքի Հրազդան, Աբովյան, Վայոց ձորի Ջերմուկ քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի. Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատարների համար։

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: