AM
30 July 2002 - 17:37 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՆ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՊՀ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

Այսօր Մոսկվայում իր աշխատանքն է սկսել Ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործման հարցերով ԱՊՀ անդամ-երկրների հանձնաժողովի հինգերորդ նիստը: Համաժողովին մասնակցում են ՌԴ Մինատոմի եւ ԱՊՀ գործկոմի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Համագործակցության մի շարք երկրներ: Օրակարգում ընդգրկված են հարցեր, որոնք առնչվում են Միջազգային ջերմամիջուկային փորձարարական ռեակտորի տեխնիկական նախագծի մշակմանը, ուրանի հանքաքարի արդյունահանման եւ վերամշակման ոլորտում համագործակցությանը, ինչպես նաեւ բնապահպանման խնդիրների ոլորտին: Բացի այդ, նիստի մասնակիցները նախատեսում են քննարկել նորագյուտ միջուկային ռեակտորի եւ ջերմային ցիկլի վերաբերյալ միջազգային նախագիծը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»: