Ապրիլի 10-ի դրությամբ կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հաշվին մուտքագրվել է մոտ 887 մլն դրամ:
Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ ընդհանուր առմամբ կատարվել է 3382 մուտք։
Հաշվեհամարը բացվել էր մարտի 17-ին։
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 937-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 16-ով: Ապաքինվել է 149 պացիենտ։ Մահվան ելքով 11 դեպք կա:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից






