AM
11 Ապրիլ 2020 - 09:20 AMT

Արարատյան դաշտում և Վայոց ձորում հողի մակերևույթին հնարավոր է մինչև -4 աստիճան ցուրտ

Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Արարատյան դաշտում և նախալեռնային գոտում, Վայոց ձորի նախալեռներում օդում հնարավոր է 0-ից -2, հողի մակերևույթին՝ -3-ից -4 աստիճան ցուրտ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Նա խորհուրդ է տվել ծածկել ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում ջեռուցել։

ԱԻՆ-ից հայտնում են, որ ապրիլի 11-ի ցերեկը առանձին շրջաններում, 12-ին Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում, 13-ին Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում ապրիլի 11-ի ցերեկը սպասվում է անձրև, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: