Անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեության դադարեցումը երկարաձգվել է։
Անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել վարչության թեժ գիծ՝ +374 10 37-02-64, +374 11 37-02-68, +374 11 37-02-43, կամ թողնել հաղորդագրություն [email protected] էլ. փոստի հասցեին՝ հետադարձ կապի համար նշելով իրենց հեռախոսահամարը:
Ոստիկանությունից նշում են, որ որոշման պատճառը ՀՀ ամբողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների երկարաձգումն է։
Հայաստանում ապրիլի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1111-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 44-ով: 17 հոգի մահացել է, ապաքինվել է 297 պացիենտ։
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից






