AM
16 Ապրիլ 2020 - 08:08 AMT

Փաշինյան․ Ոստիկանությունը պետք է փոխվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում շնորհավորել է ոստիկանապետին ու ոստիկանության անձնակազմին Ոստիկանության օրվա առթիվ՝ հավելելով, որ կառույցը պետք է փոխվի, ու փոխվի այնպես, որ համապատասխանի այսօրվա Հայաստանի պահանջներին:

Նա նշել է, որ ոստիկանության բարեփոխումները մնում են կառավարության օրակարգի կարևոր առաջնահերթություններից։

Վարչապետը հավելել է, որ 2 կարևոր կետ կա․ հանրության լիարժեք վստահությունն իրավապահների հանդեպ և ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը։

Փաշինյանը կարևորել է նաև ոստիկանության իմիջի բարեփոխումը։

«Ոստիկանությունը ցանկացած պետության իրավակարգի պահպանության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որի որակյալ աշխատանքից է կախված երկրում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, ազատությունների պահպանման մակարդակը», – ասել է նա:

Վարչապետի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ օրենքն ու իրավունքը պաշտպանելիս զոհված ոստիկանների հիշատակը։