AM
21 Ապրիլ 2020 - 09:29 AMT

Արմեն Գրիգորյանը կգլխավորի պաշտպանական ոլորտի բարեփոխումների հանձնախումբը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբ է ստեղծվել: Ղեկավարումը վերապահվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Այն պետք է վերհանի պաշտպանական ոլորտում առկա խնդիրները, բացահայտի դրանց պատճառները, կանխարգելի հետևանքները, նվազեցնի ռիսկերը և պաշտպանական ոլորտի բարեփոխումների իրականացման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնի:

Անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարվել է եռամսյակը մեկ հանձնախմբի աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացնել ՀՀ վարչապետին: