AM
21 Ապրիլ 2020 - 10:03 AMT

Մարտի 14-ից մոտ 22,000 ՀՀ քաղաքացի է վերադարձել հայրենիք

Մարտի 14-ից Հայաստան է վերադարձել մոտ 22,000 ՀՀ քաղաքացի տարբեր երկրներից։ Այդ մասին տեղեկացրել է ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը։

Նա նշել է նաև, որ հայրենիք վերադառնալու համար ՀՀ դեսպանություններ է դիմել ևս 1283 քաղաքացի։

Անդրադառնալով ՌԴ իշխանությունների կողմից Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից ՀՀ քաղաքացիներին դուրս բերելուն՝ Ադոնցն ասել է, որ ԱԳՆ-ն տեղյակ է, մարդիկ վերադարձվելու են ՀՀ, ակնկալվում է, որ դա կլինի մոտ օրերս։

«Եթե թռիչքը հետաձգվում է, դեսպանատների ներկայացուցիչները փորձում են ամեն կերպ աջակցել քաղաքացիներին, այդ թվում ապահովելով ժամանակավոր կեցավայրով, ինչպես և արվել է ՌԴ-ում»,- ասել է նա։

Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներին ԱԳ փոխնախարարը հորդորել է հետևել դեսպանությունների, հյուպատոսությունների խորհուրդներին։

Ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին երեք չարթերային չվերթով իրականացվել է Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը: Ապրիլի 19-ին և 20-ին օրը երկու չվերթ է իրականացվել Կրասնոդարից և Դոնի Ռոստովից: