Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադառնալով կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի աճին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ և իրավունք չունենք զգոնությունը կորցնելու և թուլանալու:
«Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, «կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ», որը տատանվում է օրական 3-4% սահմաններում:
Ունենք նաև բուժման մեջ գտնվողների մոտավորապես նույն թիվը, որը տատաննվում է 700-800 սահմաններում»,-ասվում է գրառման մեջ: Նախարարը հավելել է նաև, որ հատկապես անհանգստացնող են վերջին օրերի դեպքերը բուժաշխատողների շրջանում թե' մարզային, թե' Երևանի բուժհաստատություններում»,- նշել է նա:
Ապրիլի 21-ին Հայաստանում կորոնավիրուսի հաստաված դեպքերի թիվն ավելացել է ևս 62-ով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ապրիլի 2-ից ի վեր։ Երկրում հաստատված վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 1401-ի։
Հայաստանում վերջին օրերին մեղմվել են կորոնավիրուսի հետևանքով և Պարետի որոշմամբ առկա սահամնափակումները, որոշ ոլորտներում աշխատանքը կրկին մեկնարկել է։






