AM
21 Ապրիլ 2020 - 12:48 AMT

Ապրիլի 23-ին 8-10 աստիճանով կցրտի

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 21-ի ցերեկը, 22-26-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ին կնվազի 8-10 աստիճանով: Երևանում՝ ապրիլի 21-ի ցերեկը, 22-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Ապրիլի 23-ին և 24-ին ցերեկային ժամերին +15 աստիճան կլինի, ապրիլի լույս 24-ի գիշերը՝ +6։