AM
24 Ապրիլ 2020 - 09:47 AMT

1915-ի բացառիկ լուսանկար է հրապարակվել

Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, քահանա Տեր Վահրամ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առիթով 1915թ․ բացառիկ լուսանկար է հրապարակել։

«25 օգոստոսի, 1915 թ., Մայր աթոռ։ Երանաշնորհ Տ. Տ. Գևորգ Ե. Սուրենյանց Ամենայն Հայոց կաթողիկոսը Սբ Գայանե վանքի միաբանական շենքի (որը վերածվել էր հիվանդանոցի) առջև՝ շրջապատված որբուկներով, գաղթականներով, բուժաշխատողներով, միաբաններով և զորականներով:

Տրամադրվել է Մայր աթոռի արխիվի կողմից»,- ասվում է գրառման մեջ:

Լուսանկարն առաջին անգամ է հրապարակվում:

Ապրիլի 24-ին համայն հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, ինչպես նաև առաջադեմ մարդկությունը, ոգեկոչում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն, իսկ ապրիլի 24-ի ավանդական երթին դեպի Ծիծռենակաբերդի բարձունք կփոխարինի «վիրտուալ երթը»՝ անուն-ազգանունով հաղորդագրությունները կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի պատերին։