Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ՝ հայ վետերաններից յուրաքանչյուրին կհատկացվի 300,000 դրամի միանվագ պարգևատրում, հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նրա խոսքով` հատկացվող գումարը նրանց վաստակի գնահատանք է և սոցիալական պաշտպանության միջոցառում։ Միջոցառմանը հատկացելու է 86 մլն դրամ, ՀՀ-ում կա 287 վետերան։
Նախարարը հիշեցրել է, որ Հայրանական պատերազմի վետերանների ամենամսյա պարգևավճարը նախորդ տարի կրկնապատկվել է՝ 50,000-ից դառնալով 100,000 դրամ։
Մարտի 16-ից մայիսի 14-ը կորոնավիրուսի պատճառով ՀՀ-ում արտակարգ դրություն է։ Մայիսի 9-ի հաղթանակի միջոցառումները վարակի տարածումից խուսափելու համար 2020-ին չեն անցկացվի։






