AM
30 Ապրիլ 2020 - 11:27 AMT

Բաթոյան․ 8-րդ միջոցառման ցանկն ընդլայնվել է, ևս 36,000 մարդ կարող է դիմել

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ ծրագրի շահառուների ցանկն ավելացվել է 36,000-ով, հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Որոշման փոփոխությամբ վերայանվել է 8-րդ ծրագրի շահառուների ցանկը, որտեղ աջակցություն է տրամադրվում տուժած ոլորտների գրանցված աշխատողներին։

Նախարարը նշել է, որ ծրագրով սահմանված դրամական աջակցությունն ավելանում է ավելի քան 2 մլրդ դրամով։

8-րդ ծրագրում ընդգրկվել են նաև հագուստի արտադրության, կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրության, թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղների, քարե իրերից զարդերի պատրաստման, մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում ներգրավված աշխատողները, նաև՝ օդային տրանսպորտի գործունեությանը, դա վերաբերում է ավիատոմսերի վաճառքում ներգրաված անձանց, կինոթատրոնների գործունեությանը, լուսանկարչության բնագավառում գործունեությանը, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթին, կրթական գործունեությանը՝ մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական արվեստի ու հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառ, լվացում, մարքում և չոր մարքում ծառայություն, տպագրության ծառայություն, 40-99 տեսարակար կշռով տուժած ոլորտում գործող կազմակերպություններ։

Ցանկի շահառուները կարող են դիմումը ներկայացնել առցանց՝ մայիս 4-ից։

Նախարարը նշել է նաև, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար Կառավարության հաստատած՝ սոցիալական բնույթի 9 միջոցառումից արդեն 286,000 շահառուի փոխանցվել է ավելի քան 12 մլրդ դրամ:

Նախարարը նշել է, որ 9-րդ ծրագրով 130,000 ավելի երեխայի համար գումար է փոխանցվել բանկեր։

ՀՀ-ում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2066-ի։ Մահվան 32 դեպք կա, առողջացել է 929 հոգի։ Երկրում մարտի 16-ից մայիսի 14-ն արտակարգ դրություն է։ Կառավարությունը մշակել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմման 15 ծրագիր՝ ուղղված սոցիալապես անապահովներին ու բիզնես ոլորտին։