AM
7 Մայիս 2020 - 15:04 AMT

Մխիթարյանն Instagram-ի եթերում կզրուցի ՀՀ գյուղերի երիտասարդների հետ

Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մայիսի 8-ին ուղիղ եթերում կզրուցի Հայաստանի տարբեր գյուղերի երիտասարդների հետ: Այդ մասին նա տեղեկացրել է Instagram-ի իր էջում։

Instalive-ը տեղի կունենա Երևանի ժամանակով 21։00-ին։

Մխիթարյանը տեղեկացրել է նաև, որ եթերը հայերեն կլինի։