Հայաստանում մայիսի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3175-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 146-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 1 դեպք է գրանցվել կորոնավիրուսից, ևս երկու՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 44 դեպք կա, այլ պատճառով՝ 12։
Կորոնավիրուսից մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ-ից հայտնել են, որ պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Ապաքինվել է ևս 49 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 1267 է։ Փաստացի բուժվողների թիվը 1852 է։
Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 30,397անձ։.
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: