Հայաստանում մայիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3538-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 146-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մահվան ևս 3 դեպք է գրանցվել. մեկը՝ կորոնավիրուսից (պացիենտը եղել է 82 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ), երկուսը՝ այլ պատճառով:
Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 47 է, այլ պատճառով մահացածներինը՝ 19։
Դուրս է գրվել ևս 71 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 1430 պացիենտ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 33,313 թեստավորում:
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համարԱռողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: