AM
12 Մայիս 2020 - 14:02 AMT

«Իմ քայլի» պատգամավորին հեծանիվով փորձել են «վրաերթի» ենթարկել

ԱԺ «Իմ քայլից» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանիվով փորձել են «վրաերթի» ենթարկել, գրում է «Փաստինֆոն»։

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 11-ին, ժամը 17։00-ի սահմաններում, ինչի մասին պատգամավորը հայտնել է ոստիկանությանը։

Հարցին, թե արդյոք կարծում է, որ միտումնավոր է եղել՝ պատգամավորը պատասխանել է. «Դիմել եմ ոստիկանություն, ոստիկանությունն այդ հարցերի պատասխանները պետք է տա։ Հետաքննության շահերից ելնելով չեմ կարող հարցերի պատասխանել»։